ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Պլանային պատվաստումներ
Մեր երկրում պլանային պատվաստումների շարքում ավելացան ռոտավիրուսային եւ պնեւմոկոկային վարակների դեմ պատվաստումները։ Սակայն եթե վերջինս կներդրվի 2013թ. հոկտեմբերից, ապա առաջինը կներդրվի շուտով՝ նոյեմբերի 1-ից։ Ի՞նչ է ենթադրում այս պատվաստումը, ի՞նչ հիվանդության դեմ է, ինչքանո՞վ է անհրաժեշտ այս պատվաստումը։
Ըստ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի, մեր երկրում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, սուր գաստրոէնտերիտներով երեխաների հոսպիտալացումների հիմնական պատճառներից մեկը ռոտավիրուսային վարակն է։ Երեւանի երկու մանկական հիվանդանոցներում ռոտավիրուսային վարակների նկատմամբ 2009-2011թթ. իրականացվող պարեկ հսկողության արդյունքում պարզվել է, որ սուր գաստրոէնտերիտներով հոսպիտալացումները միջինը 35.7%-ով պայմանավորված են ռոտավիրուսային վարակներով։ 4357 երեխայից հետազոտությունների մեջ ընդգրկվել է 4326 երեխա, որից իմունաֆերմենտային մեթոդով ռոտավիրուսային վարակ հաստատվել է 1546 երեխայի մոտ։ Երեւանի երկու մանկական հիվանդանոցներում հոսպիտալացվել են ռոտավիրուսային վարակով երեխաներ նաեւ մարզերից։ Ընդ որում, միայն 2011թ. ընթացքում ընդհանուր հոսպիտալացումների կառուցվածքում 71%-ը բաժին է ընկնում հանրապետության շրջաններից ռոտավիրուսային վարակով հոսպիտալացված երեխաներին (Երեւան՝ 39%, մնացած 10 վարչական տարածքներում գրեթե նույն ցուցանիշն է՝ 26-32%)։ Հայաստանում ռոտավիրուսային վարակների սեզոնային ակտիվությունը դիտվում է սեպտեմբերից մինչեւ մայիս ժամանակահատվածում, ընդ որում՝ առավելագույնը գրանցվում է մարտ-ապրիլ ամիսներին՝ հասնելով մինչեւ 62%-ի։ 2009-2011թթ. ռոտավիրուսային վարակի դետքային համաճարակաբանական հսկողության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս. մինչեւ 5 տարեկանների շրջանում առավել շատ դեպքեր արձանագրվել են 13-23 ամսական երեխաների շրջանում՝ 45.8%։ Մյուս տարիքային խմբերում պատկերը հետեւյալն է. 0-6 ամսական՝ 17.1%, 6-12 ամսական՝ 33.5% եւ 24-59 ամսական՝ 35.3%։
Հանրապետությունում ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումների ներդրումը կնպաստի ռոտավիրուսային վարակներով պայմանավորված մահվան դեպքերի 100%-ով կանխարգելմանը, ծանր ընթացքով եւ ջրազրկումով դիարեաների 98%-ով նվազեցմանը։
Ինչ վերաբերում է երկրում պնեւմոկոկային վարակներին, ապա տարածվածության վերաբերյալ համաճարակաբանական տվյալները բացակայում են։ Բայց, Դ. Դումանյանի խոսքերով, համաձայն ներկայիս ապացուցողական համաճարակաբանության տվյալների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման, պնեւմոկոկային պատվաստանյութի ներդրումը չի պահանջում առանձին հետազոտություններ երկրում պնեւմոկոկային վարակի տարածվածության պարզաբանման համար։ Պատվաստանյութը բավականին արդյունավետ է մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում պնեւմոկոկերով պայմանանավորված մենինգիտների, թոքաբորբերի եւ այլ հիվանդությունների ու դրանց բարդությունների կանխարգելման գործում։ Բոլոր երկրներում, որտեղ պատվաստումների ազգային օրացույցում ներդրված է պնեւմոկոկային պատվաստանյութը՝ երեխաների շրջանում մոտ 60 տոկոսով նվազել է շնչառական օրգանների հիվանդությունների, մենինգիտների եւ դրանց բարդությունների դրսեւորումը։
Անիվի տեսքով վիրուսը
Գանք ռոտավիրուսին. ի՞նչ է դա։ Մայրերն անհանգստացած են. կրկնենք՝ ի՞նչ է ենթադրում հերթական պատվաստումը, ինչպե՞ս կտանեն դա իրենց փոքրիկները, պե՞տք է արդյոք պատվաստել, թե՞ ոչ։ Մայրիկներ կան, ովքեր խուճապի են մատնվել՝ հարցուփորձ են անում ծանոթ մանկաբույժներին, իրենց տեղամասային բժիշկներին՝ փորձելով հասկանալ՝ ինչն ինչոց է։ Ի դեպ, խուճապահար մայրերից Կարինե Կարճիկյանը ինձ հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը ամեն հերթական պատվաստումից առաջ է խուճապի մատնվում, քանզի երեխան շատ ծանր է տանում պատվաստումներն ընդհանրապես։ Փոխարենը նրա տագեր կինը՝ Ցողիկ Կարճիկյանը չի վախենում պատվաստումներից, որովհետեւ երեխան ընդամենը թեթեւ ջերմում է պատվաստումից հետո ու վերջ։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս երկու կանայք արտացոլում են հանրության դրական կամ բացասական կարծիքը պատվաստումների նկատմամբ։
Ինչեւէ, փորձենք ոչ մասնագիտական լեզվով բացատրել, թե ինչ է ռոտավիրուսը։ Ռուսական մասնագիտական էլեկտրոնային կայքերը ներկայացնում են, որ ռոտավիրուսը «ստամոքսային գրիպն» է կամ «կեղտոտ ձեռքերի հիվանդությունը»։ Խիստ վարակիչ է, եւ վարակը երեխայի օրգանիզմ է թափանցում բերանի խոռոչով։ (Ըստ ռուսաստանյան կայքէջերի, այստեղից էլ գալիս է անվանումը՝ Ո«Չ–Ձ ՂՅՈչո։ Ի դեպ, մեր մասնագետները ճշտում են, որ բացատրության այս ձեւը ճիշտ չէ, եւ ռոտավիրուսային վարակը թեեւ փոխանցվում է բերանային ճանապարհով, բայց հիվանդության եւ վիրուսի անվանումը բոլորովին կապ չունի բերանի հետ։ «Ռոտա» անվանումը պարզապես հարուցչի տեսքի հետ է կապված, այն նման է անիվի եւ լատիներենից՝ «rota» թարգմանաբար նշանակում է հենց անիվ)։ Այս հիվանդությունը հանդիպում է սովորական հիվանդացությունների, նաեւ համաճարակային բռնկումների ձեւով՝ ունենալով սեզոնային բնույթ։ Օրինակ, Ռուսաստանում ռոտավիրուսով վարակման դեպքերի 93 տոկոսը տարվա ցուրտ ժամանակ է լինում՝ նոյեմբերից ապրիլ։ Հիվանդության դեպքում նկատվում է միանգամից տաքության կտրուկ բարձրացում, համարյա անկանգ լուծ, մրսածության բոլոր ձեւերը՝ գրիպ, հազ, նշիկների ցավ։ Ռոտավիրուսով վարակվել կարող են կեղտոտ ձեռքերի, չեռացրած ջրի (քլորը վարակը չի վերացնում) միջոցով, օդա—կաթիլային (հազից) ճանապարհով։ Ռոտավիրուսը վտանգավոր է հատկապես տարեցների, երեխաների եւ թույլ օրգանիզմ ունեցողների համար։ Սա գրիպի պես հիվանդություն է, որից միակ փրկությունը պատվաստումն է։ Ռոտավիրուսով չվարակվելու համար հարկ է հաճախ լվանալ ձեռքերը, լավ լվանալ միրգը, բանջարեղենը, կանաչեղենը, գնել որակյալ եւ ժամկետի մեջ կաթնամթերք եւ հեռու մնալ արդեն ռոտավիրուսով վարակվածներից, երեխային կերակրել կրծքի կաթով։
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ ռոտավիրուսային պատվաստանյութն անվտանգ է, պատվաստումը հեշտ է կատարվում (քթանցքի մեջ են կաթեցնում), հեշտ յուրացվում, չունի հակացուցումներ, չի տալիս բարդություններ։ Նույն նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հավելում է, թե պատվաստման հաջորդ շաբաթվա ընթացքում երեխայի մոտ կարող է դիտվել թեթեւակի ջերմություն, մի քանի անգամ փսխում կամ փորլուծ։
Այս ամենից ելնելով՝ բազմաթիվ հարցեր են ծագում. օրինակ, ռոտավիրուսի դեմ պատվաստում անում են Եվրոպայում, սա նշանակում է, որ պատվաստումը Հայաստանի համա՞ր էլ արդիական է։ Չէ՞ որ մեր ու Եվրոպայի տարբերությունները շատ են (տվյալ պարագայում՝ հօգուտ մեզ), այնտեղ բնական սնունդն այնքան թանկ է, որ մարդիկ տեւական ժամանակ դրանք չընդունելով, ֆիզիկապես չունեն այն դիմադրողականությունը, որ ունենք մենք՝ հայերս։ Բացի այդ, Եվրոպայում անընդհատ մայրերին համոզում են երեխաներին կերակրել կրծքի կաթով, մեզ մոտ համոզել պետք չէ, կերակրում են ու վերջ։ Եվրոպայում կլիման այլ է, մեզ մոտ՝ այլ։ Կամ՝ բոլոր լուծերի պատճառը ռոտավիրուսը չէ, ինչո՞ւ պատվաստել բոլորին։
Այս եւ այլ հարցերի պարզաբանումը տալիս է առողջապահության նախարարությունը։
Ինչպես հաղթել վտանգավոր այս վարակին
Կարինե Սարիբեկյանն օրինակ, չի հերքում, որ ամբողջ աշխարհում երեխաների լուծերի 40%-ի պատճառն է հենց ռոտավիրուսը. «Նույնը ցույց է տվել նաեւ մեր մոնիտորինգը։ Այսինքն՝ 1000 երեխայի մոտ եթե լուծ կա, ապա 4-ի մոտ ռոտավիրուս վարակն է։ Սա միջին վիճակագրություն է, ուրեմն՝ ինչո՞ւ չպատվաստել բոլորին»։
Նույն նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նկատում է, որ պատվաստումներն ընդհանրապես անհրաժեշտություն են. «Դեռ 2007թ. մեր բնակչությունը վստահեց նախարարությանը եւ դրսեւորեց բարձր գիտակցություն ու կամք՝ ապահովելով կարմրուկի-կարմրախտի դեմ համակցված պատվաստումներում ենթակա ազգաբնակչության մոտ 98 տոկոսի ընդգրկում, իսկ արդյունքը շոշափելի է, ներկայումս՝ ՀՀ-ում 2007թ.-ից կարմրուկի եւ կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում, եւ ամենակարեւորը՝ հանարապետությունը զերծ է մնացել 2010թ. կանխատեսվող կարմրուկի եւ կարմրախտի բռնկումից։ Իսկ ռոտավիրուսային պատվաստումները կոչված են կանխարգելելու ծանր ընթացքով փորլուծային հիվանդությունները, որոնք կարող են երեխայի մոտ ծանր ջրազրկման եւ դրանից բխող բարդությունների պատճառ հանդիսանալ»։
Իսկ այն մայրերը, ովքեր չեն վստահում եւ չեն ուզում այս նոր պատվաստումը փորձարկել սեփական երեխաների վրա, առողջապահության նախարարության կարծիքով, տարակուսանք են առաջացնում։ «Կգտնվի՞ մի մայրիկ, ով գիտակցելով միանգամից տաքության բարձրացման, համարյա անկանգ լուծի, նաեւ անզուսպ փսխումների ախտանշանների լրջությունը, կցանկանա, որ իր երեխան ունենա ծանր ջրազրկում՝ տարբեր օրգան—համակարգերի, հատկապես՝ ուղեղային հյուսվածքի վրա վերջինիս ունեցած հետեւանքներով։ Ինչ վերաբերում է Հայաստանի վիճակագրությանը, ապա, իրոք մեր հանրապետությունում ռոտավիրուսային վարակները կազմում են մինչեւ 5 տարեկան փորլուծային հիվանդություններով երեխաների ընդհանուր հոսպիտալացումների մոտ 40 տոկոսը, որը համընկնում է միջազգային վիճակագրությանը»,-ասաց Գայանե Սահակյանը։ Ըստ նրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռոտավիուսային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշ։ Ինչու հաշվարկային, քանի որ բոլոր երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաշտոնական գրանցված մահերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին, այլեւ՝ դրանց հետեւանքով առաջացած բարդություններին՝ ջրազրկման արդյունքում հիպովոլեմիկ շոկ, մենիգոէնցեֆալիտ եւ այլն։ Այսպիսով, մահերը գրանցվում են որպես մենիգոէնցեֆալիտ, հիպովոլեմիկ շոկ եւ այլն, այնինչ մահվան հիմնական պատճառը ռոտավիրուսն է։ Այսպես, Հայաստանի Հանրապետության համար վերոհիշյալ հաշվարկային ցուցանիշը մինչեւ 5 տարեկան 1000 երեխայի համար կազմում է 0.2, այսինքն, մոտ 200 000, մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակի պատճառով երկրում կարող ենք ունենալ տարեկան մոտ 40 մահվան դեպք։
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը հավաստիացնում է, որ պատվաստանյութը անվտանգ է, ներմուծվում է բերանային ճանապարհով, ինչպես պոլիոմիելիտը։ Այն բացարձակապես հեշտ է տարվում երեխաների կողմից. թեթեւակի ջերմությունը, փսխումը եւ լուծը կարճատեւ ու հազվադեպ հանդիպող սպասվող ռեակցիաներ են, եւ երեխայի մոտ ծանր կլինիկակական դրսեւորում չեն ստանում։ Պատճառը պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող ռոտավիրուսն է, որի ակտիվությունը բավականին թուլացված է։ Սա նշանակում է, որ եթե երեխայի օրգանիզմը բնական ճանապարհով վարակվեր ռոտավիրուսով, ապա ծանր կլինիկական ախտանշաններ կզարգանային, մինչդեռ պատվաստման արդյունքում մեծամասամբ դրանք կարող են եւ չլինել, կամ հազվադեպ դեպքերում դրսեւորվեն թեթեւակիորեն։
Իսկ պատվաստանյութի արդյունավետության մասին խոսելիս Գ. Սահակյանը մեջբերում է արտերկրի փորձը։ Այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բելգիայում, Ավստրիայում եւ այլուր պատվաստանյութի կիրառման փորձը ցույց է տալիս, որ այդ երկրներում ռոտավիրուսային պատվաստումների ներդրման հաջորդ տարվանից դիտվում է ռոտավիրուսային վարակով պայմանավորված փորլուծային հիվանդությունների հոսպիտալացումների կրճատում 85-90 տոկոսով, իսկ մահվան դեպքերի կանխում՝ 100 տոկոսով։
Ու քանի որ երեխան, դարձյալ Գ. Սահակյանի խոսքերով, արտաքին միջավայրից մեկուսացված չէ, իսկ ռոտավիրուսներն էլ բավականին կայուն են արտաքին միջավայրում, ուստի մայրերին խորհուրդ է տրվում երեխաներին անպայման պատվաստել. «Պետք չէ երեխաներին տանել փորձության, երբ հնարավոր է երեխայի բերանը կաթեցված մեկ դեղաչափ պատվաստանյութով կանխել այդ հիվանդությունը։ Միայն սանիտարահիգիենիկ պայմաննների բարելավումը եւ ձեռքերի հիգիենան բավարար չեն ռոտավիրուսային հիվանդությունը կանխարգելեու համար։ Այս տեսանկյունից լիարժեք արդյունավետություն է ապահովում միայն պատվաստումը»։
Մեկ այլ հարցադրմանն ի պատասխան՝ բանախոսը նշում է. «Կրծքով սնուցումը, ինչ խոսք, ռոտավիրուսային վարակի կանխարգելման մեկ այլ պայման է։ Սակայն մեր հանրապետոթյունում իսկ կատարված մոնիտորինգի արդյունքում պարզ է դառնում, որ մինչեւ 6 ամսական բացառապես կրծքով սնվող երեխաները եւս հիվանդանում են, այն էլ՝ բավականին ծանր ընթացքով։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների մոտ ռոտավիրուսային հակամարմինները, որոնք նրանք ստացել են մայրերից, ապահովում են արդյունավետ պաշտպանվածություն մինչեւ 3 ամսական հասակը, որից հետո հակամարմինների մակարդակը զգալիորեն պակասում է երեխայի օրգանիզմում, եւ նրանք ընկալունակ են դառնում ռոտավիրուսային վարակի նկատմամբ։ Այս է պատճառը, որ պատվաստումների շնորհիվ մինչեւ 3 ամսականը երեխայի օրգանիզմում հակամարմինների պաշտպանիչ մակարդակը պետք է համալրվի, որպեսզի հետագայում պատրաստ լինի դիմակայելու ռոտավիրուսային վարակին»։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ընդհանրապես հենց պատվաստումների արդյունավետությունն է համարում պատճառը, որ այսօր մեր երկրում չեն գրանցվում պոլիոմիելիտ, դիֆթերիա, կարմրուկ, կարմրախտ, փայտացում, հեպատիտ Բ, իսկ խոզուկը, կապույտ հազը, տուբերկուլոզային մենինգիտը (ուղեղի թաղանթի բորբոքում) գրանցվում են միայն հատուկենտ։ Չեն գրանցվել նաեւ կառավարելի վարակիչ հիվանդություններից մահվան դեպքեր։ 1997թ. իրականացվեցին զանգվածային պատվաստումներ, որոնց շնորհիվ դիֆթերիայի հիվանդացությունը կտրուկ նվազեց, իuկ վերջին 7-8 տարվա ընթացքում հանրապետությունում պահպանվեց դիֆթերիայի զրոյական մակարդակ։
Նման զանգվածային պատվաuտումների շնորհիվ մանկական բնակչության շրջանում ամրապնդվեց պոլիոմիելիտի դեմ անընկալունակությունը, որը հիմք եղավ հանրապետությունում պոլիոմիելիտի վերացման գործընթացի համար։ Սկսած 1996թ. մեր երկրում չի արձանագրվել պոլիոմիելիտի դեպք, իսկ 2002թ. ՀՀ-ն եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ մեկտեղ ճանաչվել է որպես պոլիոմիելիտից ազատ գոտի։
Նորա
20.01.2016
Մեդ-Պրակտիկ
03.11.2015
Հարգելի Արմինե, բարև Ձեզ: Եթե փոքրիկն ունի նաև ջերմություն միանշանակ չի կարելի, հարավոր է սպասել մինչև առողջանա:
Առմինե
01.10.2015
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Ապրիլի 24-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այն Եվրոպայում ապրիլի վերջին շաբաթում իրականացվող ամենամյա իրադարձություն է` միտված բարձրացնելու պատվաստումների կարևորության մասին...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Համաշխարհային բժշկական միությունը հորդորում է սեփական ընտանիքի կամ դոնորության համար պահպանել պորտալարային արյունը` հասարակական բանկերում: Այդպիսի կենսաբանական պաշարները` արյունաստեղծ ցողունային բջիջները...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Ամերիկացի հետազոտողները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է...
Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները...
Ընդհանուր անզգայացումը երեխաների համար վտանգավոր չէ եւ չի ազդում նրանց մտավոր ունակությունների վրա. վաղ մանկության տարիքում անզգայացմամբ վիրահատության ենթարկվածները մյուսներից...
Երեխաները, ովքեր քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, ովքեր դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն